Թուրքիան և ԱՄՆ-ն ստորագրել են միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հուշագիր


00:12 , 26 սեպտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է․

Թուրքիան և ԱՄՆ-ն խաղաղ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության նոր մակարդակի են հասել՝ ռազմավարական գործընկերության հուշագիր ստորագրելով, հայտնել է Թուրքիայի Էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը:

Փաստաթուղթը ստորագրվել է Սպիտակ տանը, որտեղ ավելի վաղ կայացել են Էրդողանի և Թրամփի բանակցությունները: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։