Հասարակությունը սպասում է հստակ բացահայտումների, այլ ոչ թե դատարկ ստատուսների


17:06 , 25 սեպտեմբեր, 2025
ՔՊ-ական Քլոյան Անուշը, անդրադառնալով Փարաքարի համայնքապետի սպանության վերաբերյալ հնչող մեկնաբանություններին, գրել է. «20 տարվա քրեական դիկտատուրան սպանեց քաղաքացիներին․ ոչ մի քննություն չարվեց, ապացույցներ կեղծվեցին, իսկ ՄԻԵԴ-ը հաստատեց՝ պետությունն է մեղավոր։ Ռոբասերժալևոնական շրջանակներից ոչ ոք չխոսեց, Քոչարյանն էլ փախավ լրագրողի հարցից։ Իսկ այսօր նույն խամաճիկները զոհերի ցավը շահարկում են՝ Փարաքարի ողբերգությունը կապելով իշխանության հետ։ Սա ոչ միայն ցինիզմ է, այլև անարգանք զոհերի ու նրանց հարազատների նկատմամբ»։
Փաստորեն՝ նիկոլական Անուշը ողբերգությունը վերածել է քաղաքական շահարկման գործիքի՝ սլաքենրն ուղղելով բոլոր նախկին իշխանություների կողմը, ինչը թերևս զարմանալի չէ. ՔՊ–ականներն ու շեֆն այդպես էլ չազատվեցին ընդդիմադիրին բնորոշ հոգեբանությունից. այն ժամանակ ընդդիմություն էին իշխանությանը, հիմա ընդդիմություն են ընդդիմությանը, ինչը չափազանց խոսուն ցուցիչ է, ու ի հայտ է բերում սրանց որակները:

Փաստ է, չէ՞, որ սպանությունը տեղի է ունեցել գործող իշխանությունների օրոք, դա չի՞ նշանակում, որ հենց նրանք են պատասխանատու երկրում անվտանգության բացակայության ապահովման համար։ Քլոյան Անուշի փորձերը՝ շահարկելու անցյալը, իրականում քաղաքական պատասխանատվությունից խուսափելու դասական օրինակ է։ Փարաքարի դեպքը ոչ թե պատմական վեճերի, այլ ներկա իրավապահ համակարգի անարդյունավետության հետևանք է։ Հասարակությունը սպասում է հստակ բացահայտումների, ոչ թե դատարկ ստատուսների։
Ինչպե՞ս է հնարավոր, որ համայնքապետը և ոստիկանության աշխատակիցը դառնան թիրախ խաղաղ բնակավայրում, որտե՞ղ էր ոստիկանությունը, ե՞րբ հնչեցին կրակոցները, ինչո՞ւ են իշխանության ներկայացուցիչները փորձում շեղել ուշադրությունը իրական խնդիրներից՝ անվտանգության բացերից և հանցավորության աճից: Ահա այն հարցերը, որոնք մնում են օդից կախված վիճակում, բայց որոնց պատասխանները ոչ միայն անուշները չեն հնչեցնում, այլև քաղաքական մանիպուլյացիաներով են զբաղվում՝ քողարկելու սեփական մեղավորությունն ու փնթիությունը: