Նիկոլը ՔՊ-ին հռչակել է ժողովրդավարության զոհ
15:29 , 25 սեպտեմբեր, 2025
Նիկոլը ՔՊ-ին հռչակել է՝ ժողովրդավարության միակ զոհ՝ գլուխ գովելով, թե ՔՊ-ն իր համաժողովն էլ, ընտրություններն էլ անում է ուղիղ եթերում, իսկ ահա մյուս՝ ընդդիմադիր կուակցությունները, այդ թվում՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և այլն երբեք բավարար թափանցիկություն չեն դրսևորում:
Իրականում Նիկոլն էլ շատ լավ գիտի, թե ինչու է ՔՊ-ն այսպես ասած թափանցիկություն դրսևորում: Երկիրը փաստացի բռնապետության վերածած քաղաքական ուժը շարժվում է ցինիզմի, պոպուլիզմի կանոններով, երբ երկիրը քանդելուց հետո փորձում են իբր թափանցիկ քաղաքական ուժի տպավարություն թողնել, որ հանրությունը չկասկածի էլ, թե որքան հրեշավոր ծրագրի տակ է Նիկոլը մտել: «Լավ ենք անում, ինչ ուզում, այն էլ բանակցում ենք» ասողն այսօր խոսում է թափանցիկությունից, կոչ անում մյուսներին ևս օնլայն ռեժիմով աշխատել ու սեփական գործունեությունը համընդհանուր թամաշայի վերածել, ինչն ուղղակի ծիծաղելի է:
Թող ՔՊ-ն լիներ աշխարհի ամենափակ կառույցը, բայց պատճառ չդառնար այն արհավիրքների, որոնց հետևանքները տասնամյակներ ի վեր իրենց զգացնել են տալու: