Փաշինյանը ժամանել է Մոսկվա


14:26 , 25 սեպտեմբեր, 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին:

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին: