07:58 , 3 հոկտեմբեր, 2013
«Հայկական ժամանակը» գրում է .
Երեկ ԱԺ օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մասնավոր այց է կատարել Երեւանի քաղաքապետարան եւ հանդիպել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Երեկ Ազգային ժողովում ընթացիկ քառօրյայի հերթական նիստն էր։ Պատգամավորը, սակայն, ավելի կարեւոր էր համարել քաղաքապետարան իր այցը, որն ըստ ամենայնի կապված է եղել «Երեւան Սիթի»-ի վերածված նախկին Փակ շուկայի հիմնախնդրի հետ։ Առաջիկայում սպասվում է «Սիթիի» հանդիսավոր բացումը եւ ենթադրվում է, որ պատգամավորն ու քաղաքապետը խելք խելքի են տվել այդ իրադարձությունն առանց «ակցիաների եւ հակաակցիաների» գլուխ բերելու տարբերակների շուրջ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: