Անընկալելի, ցավալի ու ողբերգական է Փարաքար համայնքի ղեկավարի անժամանակ մահը․ Դավիթ Մինասյան


20:19 , 24 սեպտեմբեր, 2025

Փարաքարի նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանը սոցցանցերի իր էջում գրառում է կատարել Փարաքարի համայնքապետի և ոստիկանության աշխատակցի սպանության առնչությամբ։

«Մարդկային առումով անընկալելի, ցավալի ու ողբերգական է Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և նույն համայնքի բնակիչ Կարեն Աբրահամյանի անժամանակ մահը։

Ցավակցում և վշտակցում եմ Նրանց ընտանիքներին, հարազատներին, ընկերներին ու գործընկերներին։

Հոգիները լույսերի և խաղաղության մեջ լինեն։

Իսկ վիրավոր Արծրուն Գալստյանին ցանկանում ԱՍՏԾՈ բժշկություն»,–գրել է Մինասյանը: