Կողբացու-Արամի փողոցների խաչմերուկից մինչև Կողբացու-Ամիրյան փողոցների խաչմերուկ երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը


19:08 , 24 սեպտեմբեր, 2025

Երևան քաղաքի Կողբացի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

«Կողբացու-Արամի փողոցների խաչմերուկից մինչև Կողբացու-Ամիրյան փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը»,- նշված է հաղորդագրությունում։

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով իրականացվող այս փոփոխությունը կգործի սեպտեմբերի 26-ից։