Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում գտել են Արցախի նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանի մարմինը


10:23 , 24 սեպտեմբեր, 2025

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում մահացած են գտել փախուստի դիմած Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին, հաղորդում են մի շարք թելեգրամյան ալիքներ

Ավելի վաղ նա փախել էր դատարանից, որտեղ նրան պետք է խափանման միջոց ընտրեին ավելի քան 4,2 միլիարդ ռուբլի մաքսատուրքերի վճարումից խուսափելու գործով։ Երեկ տեղեկություն էր տարածվել, որ Ավագյանը գտնվում է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում և խնդրում է իրեն արտահանձնել Հայաստան: