2026թ․ «Ոսկե գնդակի» ֆավորիտների տասնյակը


22:24 , 23 սեպտեմբեր, 2025
Goal.com-ը կազմել է 2026թ․ «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների տասնյակը։ Առաջին տեղում է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 18-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը։
2026թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիր, Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի 28-ամյա ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն 8-րդ տեղում է։
  1. Լամին Յամալ («Բարսելոնա», Իսպանիա)
  2. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա)
  3. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա)
  4. Հարի Քեյն («Բավարիա», Անգլիա)
  5. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս)
  6. Պեդրի («Բարսելոնա», Իսպանիա)
  7. Վիտինյա (ՊՍԺ, Պորտուգալիա)
  8. Ուսման Դեմբելե (ՊՍԺ, Ֆրանսիա)
  9. Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ, Մարոկկա)
  10. Քոուլ Փալմեր («Չելսի», Անգլիա)