Իտալիայի ԱԳ նախարարը կոչով դիմել է Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին


14:52 , 23 սեպտեմբեր, 2025

168.am-ը գրում է․

Իտալիան Իսրայելին կոչ է արել դադարեցնել Գազայի հատվածի ռմբակոծությունը, իսկ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը՝ ազատ արձակել իսրայելցի պատանդներին։ Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ունեցած ելույթում այդ մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։ 

«ՄԱԿ-ից ստացվում է միանգամայն հստակ նախազգուշացում. Իսրայելը պետք է դադարեցնի Գազայի հատվածի ռմբակոծությունները, ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի բոլոր պատանդներին», – ասել է նախարարը:

Նա նշել է, որ Իտալիան կշարունակի աշխատել հակամարտության լուծման ուղղությամբ, որը նախատեսում է երկու պետությունների գոյակցությունը, ինչպես նաև աջակցություն ցուցաբերել Պաղեստինի բնակչությանը: