Վոինաբարո մանիպուլյացիա․ ինչպե՞ս է Բորիկը խեղաթյուրում «Պատիվ ունեմ»-ի նախաձեռնությունը
13:57 , 23 սեպտեմբեր, 2025
Մուրազի Բորիկը, շարունակելով կլորիկ գումարի դիմաց քարոզչական դաշտում առաջ մղել «վոինի» նարատիվները, փորձլ է կրկին փնովել «Պատիվ ունեմ»-ի կողմից նախաձեռնված իմպիչմենտի գործընթացը: «Վոինի» պատվերով այս անգամ Բորիկը թիրախավորել է նախագծի նոր վերնագիրը. «Պատիվ ունեմ»-ը ներկայացրել է նոր նախագիծ՝ «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին», քանի որ «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման հիմքերով վարչապետին անվստահություն հայտնելու մասին» վերնագրով նախորդ նախագիծն Ալենը մերժել էր: Բորիկը պնդել է, թե նորն այլևս որևէ կապ չունի Նիկոլին անվստահություն հայտնելու հետ։
Այո, «Պատիվ ունեմ» խմբակցությունը սկզբում ներկայացրել է հայտարարության նախագիծ, որի վերնագրում հստակ նշված էր Նիկոլին անվստահություն հայտնելու հիմքերը։ Ալենը մերժել է այդ տարբերակը՝ հիմնվելով խորհրդարանական ընթացակարգերի և կանոնակարգի վրա,ինչն իրավական-տեխնիկական քայլ է, այլ ոչ թե քաղաքական պարտադրանք։ Վերնագրի փոփոխությունը չի նշանակում, որ բովանդակային նպատակները փոխվել են․ փաստաթղթի տեքստում կարող են պահպանված լինել նույն քննադատական գնահատականները և քաղաքական ուղերձները։
Բացի սա նկատենք, որ իմպիչմենտի գործընթացը մեկ փաստաթղթով չի ավարտվում։ Այն բազմափուլ քաղաքական և իրավական մեխանիզմ է։ Քաղաքական ուժերը հաճախ իրենց նախաձեռնությունները ներկայացնում են այնպես, որ ընդգծեն իրենց ռազմավարական նպատակը։ «Պատիվ ունեմ»-ի դեպքում դա Նիկոլի հեռացման օրակարգի պահպանումն է՝ անկախ վերնագրի տեխնիկական փոփոխությունից։ Ինչ վերաբերում է Բորիկի պնդմանը, թե վերնագրի փոփոխությունը «անատամ» է դարձնում նախագիծը, անտեսում է փաստաթղթի բովանդակությունը և քաղաքական համատեքստը, ապա դա զուտ վոինաբարո մանիպուլյացի է։
Այսպիսով՝ ևս մեկ անգամ արձանագրենք՝ վերնագիրը փոխվել է ընթացակարգային պատճառներով, բովանդակությունն ու քաղաքական ուղերձը՝ մնացել անփոփոխ, նպատակները՝ անաղճատ: Այնպես որ՝ Բորիկի տերերի փորձերը՝ քողարկելու սեփական նիկոլությունը, դատապարտված են ձախողման. Նիկոլը մինչև հիմա վարչապետ է միայն մի մարդու մեղքով, ու այդ մարդը Բորիկին սնողն է: