Թուրքերը Երևանում Նիկոլի փիառն են արել


12:10 , 23 սեպտեմբեր, 2025
Երևան ժամանած թուրք և ադրբեջանցի պատգամավորները, միմյանց հերթ չտալով, հանդես են եկել կոնստրուկտիվ հայտարարություններով՝ փորձելով ստեղծել տպավարություն, թե խաղաղության թիվ մեկ ջատագովն են, թե իբր պատրստ են Կովկասը բարեկեցության կզյակ սարքել, Հայաստանի հետ խնդիրներ չստեղծել և այլն:

Բայց հարց է առաջանում՝ արժե՞ թուրքերին հավատալ, թե՞ նրանք ընդամենը փորձել են Նիկոլի փիառն անել՝ նիկոլական «խաղաղության օրակարգի» տրամաբանությունից բխող շինծու հայտարարություններով հանդես գալով ու փորձելով միջազգային հանրության մոտ կոնստրուկտիվ գործընկերոջ տպավորություն թողնել:

Թուրքերի գերխնդիրը 2026-ին Նիկոլի վերարատադրությունն է. նրա հետ են կապված բոլոր հույսերը՝ 3-րդ հանրապետութունը թաղելու ու փոխարենը «Արևմտյան Ադրբեջան» կառուցելու. հասկանում են՝ Հայաստանի հնարավորություններն ավարտված չեն, ուստի եթե ՔՊ-ն չվերարտադրվի, ապա Երևանը կարող է վերագտնել սեփական «ես»-ն ու ինչ-որ պահի տարածաշրջանի պատկերն այնպես վերափոխել, որ ոչ չի էլ պատկերացնի: Հետևաբար՝ պետք է հայ հանրության մոտ ստեղծել խաղաղ ապրելու թուրքական մտայնության վերաբերյալ թյուր տպավորություն, որպեսզի պատերազմից հոգնած ու հալածված հայաստանցիներն ավելի հեշտորեն տրվեն նիկոլական խաբեություններին: Նրանք պետք է թուրքերի մեջ տեսեն ոչ թե արնախում ոճրագործների, որոնց ռազմավարական նպատակը Հայաստանի ոչնչացումն է, այլ խաղաղություն տենչացողների, որպեսզի երբ Նիկոլը ընտրություններում հայտարարի՝ մտադիր է խաղաղություն ու բարեկեցություն կառուցել, մադիկ լսեն ու հավատան, հավատան ու ձայն տան:

Չխաբնվենք ու հիշենք Զոհրապի դառը ճակատագիրը, որը սպառնում է նաև մեզ, եթե կորցնենք զգոնությունը: