Քաշովի шրшղի սեզոնին դրա չարաշահումը սրում է հոգեկшն խնդիրները. Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանի գրառումների մասին


12:56 , 23 սեպտեմբեր, 2025

News.am-ը գրում է.

Քաշովի արաղի սեզոնին դրա չարաշահումը սրում է հոգեկան խնդիրները: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը։

Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան երկու գրառումներին։

«Կամ արաղնա պետք թարգել կամ դեղերը: Տեքստերը չեմ կարդացել քանի որ փլուշահոտը խեղդում է: Կարա թան խմի դինջանա»,- հավելել է նա։

Նշենք, որ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը երկու գրառում է արել Facebook–ի իր էջում, որտեղ անդրադարձել է նախկին երեք նախագահներին։