Լամին Յամալը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է լավագույն երիտասարդ խաղացող


23:54 , 22 սեպտեմբեր, 2025

Armsport.am-ը գրում է.

Լամին Յամալը France Football-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ խաղացող: «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 18-ամյա եզրային հարձակվողը «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ժամանակ ստացել է Ռայմոն Կոպայի անվան մրցանակը: Իսպանացին այս մրցանակը շահել է երկրորդ տարին անընդմեջ:

Մրցանակին կարող են հավակնել 21 տարեկանից ոչ մեծ ֆուտբոլիստներ: Յամալը քվեարկության արդյունքում առաջ է անցել Պաու Կուբարսիից («Բարսելոնա»), Այուբ Բուադիից («Լիլ»), Դեզիրե Դուեից (ՊՍԺ), Էստևաոյից («Չելսի» / «Պալմեյրաս»), Դին Հոյսենից («Ռեալ» / «Բորնմութ»), Մայլզ Լյուիս-Սքելիից («Արսենալ»), Ռոդրիգո Մորուից («Պորտու»), Ժոաու Նևեշից (ՊՍԺ) և Քենան Յըլդըզից («Յուվենտուս»):