00:01 , 3 հոկտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Երգչուհի Րիհաննայի երկրպագուների աչքը սովորել է նրա` միշտ տարբերվող և անսովոր կերպարաներին, բայց նրա նոր տեսահոլովակը կարծես կոտրել է բոլոր կարծրատիպերը: Երկրպագուներն անգամ խոստովանել են, որ զարմացած են երգչուհու նոր կերպարով:
«Pour It Up». այսպես է կոչվում նրա նոր տեսահոլովակը, որի նկարահանման աշխատանքները դեռևս չեն ավարտվել, սակայն երգչուհին իր ինստագրամում հասցրել է կադրեր տեղադրել: Տեսահոլովակում երգչուհին ճերմակ մազերով է, կայսրուհու արտաքինով, կիսամերկ նստած է գահին: Ներքնազգեստի փոխարեն Րիհաննան այս անգամ օգտագործել է դոլարի թղթադրամներ և ադամանդակուռ կրծկալ:
















