Հրապարակվել են Ոսկե գնդակի քվեարկության առաջին արդյունքները


20:21 , 22 սեպտեմբեր, 2025
Այսօր Փարիզում տեղի կունենա France Football-ի կողմից կազմակերպվող տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունը։ Մրցանակի համար առաջադրվել է 30 խաղացող։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։
30-ից 26-րդ հորիզոնականները զբաղեցրել են՝
Մայքլ Օլիսե («Բավարիա»)
Ֆլորիան Վիրց («Բայեր» / «Լիվերպուլ»)
Վիրջիլ վան Դայկ («Լիվերպուլ»)
Դեկլան Ռայս («Արսենալ»)
Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի»)