14:56 , 22 սեպտեմբեր, 2025168.am-ը գրում է․
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 19-րդ փաթեթը, որը շուտով նախատեսվում է ընդունել, համաձայնեցվել է Միացյալ Նահանգների հետ: Այս մասին TF1-ի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
«Այս նոր, լայնածավալ պատժամիջոցների փաթեթը համաձայնեցվել է Միացյալ Նահանգների հետ՝ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց ի վեր առաջին անգամ», – ասել է նախարարը։Նրա խոսքով՝ նոր փաթեթը կընդունվի մոտ ժամանակներս։
Սեպտեմբերի 19-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է Եվրահանձնաժողովի առաջարկները հակառուսական պատժամիջոցների 19-րդ փաթեթի վերաբերյալ:
Դրանք ներառում են նաև 2027 թվականի հունվարից ԵՄ ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծման արգելք, ինչպես նաև միջոցառումներ կրիպտոարժույթների և բանկերի դեմ: