Նիկոլը բաց տեքստով հայտարարեց Հայաստանը հիմնահատակ կործանելու մտայնության մասին


14:48 , 22 սեպտեմբեր, 2025
ՔՊ 7-րդ համաժողովում Նիկոլը որպես առաջիկա ռազմավարական անելիք է հռչակել է 4-րդ հանրապետության ստեղծումը:

4-րդ հանրապետության մասին առաջին անգամ խոսել է նախկին նախագահ Սարգսյան Արմենը: Խոսեց, որից հետո հանձնվեց Արցախը:Հիմա խոսում է Նիկլոլը, որից հետո կարող է հանձվել առվազը Հայաստանի կեսը. պրակտիկան դա է հուշում:

Բայց հարց է առաջանում՝ որևիցե քաղաքական ուժ կարո՞ղ է, իրավունք ունի՞ որևիցե կուսակական համաժողովում թաղելու գոյություն ունեցող պետությունն ու դրա ոսկորների վրա նորը կառուցելու հայ ներկայացնել: Հանրապետություն հռչակել-չհռչակելը բոլորովին այլ մասշտաբի բան է, դա ՔՊ-ի համաժողովում որոշվելիք հարց չէ, ուստի Նիկոլի հայտարարությունները պետք է առավելապես խեղկատակություն համարել թերևս, սակայն մի վերապահմամբ:

Խդնիրն այն է, որ ՔՊ-ն ու Նիկոլը հասարակ սուբյեկտներ չեն. սրանք «տրոյակակն ձիեր են», որոնք ներսից քանդում են երկիրը: Որեպսզի Նիկոլը կառուցի այսպես կոչված 4-րդ հանրապետությունը, պետք է նախ քանդի երրորդը: Երրորդը քանդման փուլում է, շուտով կազդարարեն քանդման աշխատանքների ավարտի մասին. դրա համար Նիկոլն անում է ամեն ինչ՝ տաբու հռչակելով նույնիսկ հայ ժողովրդի սիմվոլները՝ սկսած Արարատից: Հետևաբար՝ Նիկոլի հայտարարութունից պետք է զգուշանալ ու հետևություն անել. եթե չենք ցանկանում իսկապես ոչնչացնել երրորդ հանրապետությունը, ապա պետք է արագորեն լուծել Նիկոլի հարցերը, հակառակ դեպքում երրորդը կարող է կործանվել, իսկ չորրորդն այդպես էլ չծնվել: