Եկեղեցու մասին Նիկոլի հայտարարությունը բավական հակասական է հնչում


10:22 , 22 սեպտեմբեր, 2025
ՔՊ 7-րդ համաժողովում Նիկոլը հստակեցրել է, որ մտադիր է կրկին ակտիվացնել հակաեկեցական հալածանքները՝ միաժամանակ հանդես գալով հակասական հայտարարությամբ. մի կողմից՝ պնդել է, թե «Վեհարանը վեհի» նախաձեռնությունը, որի միջնաժամկետ նպատակը Մայր Աթոռը «Կտրիճ Ներսիսյանից» ազատելն է, առաջին հերթին հոգևոր ապաքաղաքական օրակարգ է և այս հարցը կուսակցական քաղաքական միջավայրում քննարկելու մեծ պատեհություն չկա, մյուս կողմից՝ հայտարարել, թե քաղաքական և պետական օրակարգը հետևյալն է՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է վերադառնա իր պետականամետ և պետականակենտրոն ծիրին, ինչը հնարավոր չէ առանց Վեհարանը «Ներսիսյանից» ազատելու, և այս օրակարգը պետք է անպայման իրագործեն։

Հարց է առաջանում՝ եթե ներկայիս Կաթողիկոսին նորով փոխելը առաջին հերթին հոգևոր ապաքաղաքական օրակարգ է, այսինքն՝ զերծ քաղաքականությունից կամ քաղաքական ազդեցությունից, ապա ինչո՞ւ է պարտադրվում եկեղեցուն վերադառնալ այսպես կոչված պետականամետ և պետականակենտրոն ծիրին, որի տակ Նիկոլը, իհարկե, իր քաղաքական շահերն է նկատի առնում, ինչո՞ւ եկեղեցու առաջ քաղաքական խնդիր դրվում: ՔՊ-ի քաղաքական շահերը ի՞նչ կապ ունեն հոգևորի կամ ոգեղենության հետ:

Իսկ թե ինչ նկատի ունի Նիկոլը «պետականամետ և պետականակենտրոն ծիր»-ի տակ, դժվար չէ կռահել. նկատի ունի ՔՊ-ի օրակարգի սպասարկումը, թուրք-ադրբեջանական օրակարգին չընդդիմանալը, ապագայում արևմտյան լիբերալիզմին բնորոշ այլասերությունների հնարավոր ներդրմանը եկեղեցու հակազդեցության չգոյությոնը և այլն: Այսինքն՝ եկեղեցին պետք է դառնա Նիկոլի կցորդը՝ կորցնելով իր բովանդակությունը:

Սա թուրքերի ու նրանց արևմտյան հովանավորների օրակարգն է, որ կապ չունի ո՛չ ոգեղենի ու հոգևորի, ո՛չ էլ հայ ժողովրդի ու նրա կենսական պահանջմունքների հետ; Սա պարզ ինտերվենցիա է, որի իրագործողն Աշոտիկի «պապան» է, որ հանուն իր իշխանության պատրաստ է նույնիսկ սեռափոխման: