Բորիկը չի հասկանում, որ հանուն «վոինի» ամբիցիաների չի կարելի մի ամբողջ երկիր վերածել փորձադաշտի
12:09 , 22 սեպտեմբեր, 2025
Խոստովանելով, որ Նիկոլը չի կարող ընտրակեղծիքներ չանել՝ մուրազի Բորիկը հայտարարել է, որ եթե իշխանությունը կեղծիքներ անի, ապա այդտեղ ընդդիմադիր ուժերը պետք է ցույց տան՝ ինչի են ընդունակ, իսկ ահա նկատառմանը՝ այդ տարբերակը թեստ է, Բորիկը հարց է բարձրացրել՝ ուրիշ ի՞նչ տարբերակներ կան:
Բորիկի ասածն իսկապես թեստ է. նա առաջարկում է երկրի ճակատագրի հաշվին փորձարկել ընդդիմության կարողություններն ու Նիկոլի հնարավորությունները՝ չհասկանալով, որ չի կարելի մի ամբողջ երկիր վերածել փորձադաշտի:
Որպեսզի բանը թեստերին չհասնի, գոյություն ունի մի շատ քաղաքակիրթ ճանապարհ՝ իմպիչմենտ, որի դեմ բորիկները շարունակում են հակաքարոզչություն տանել, երրորդ նախագահի դեմ վայրահաչել: Բորիկին վտանգավոր գաղափարներ ներշնչող «Վոինը» նախընտրում է հայությանը վերածել լաբորատոր առնետի, բայց իր էշը քշել: Մարդն իշխանություն է ուզում, բայց չի հակսնաում, որ ինչքան 2021-ին ստացվեց իշխանություն վերցնել, այնքան 2026-ին է ստացվելու…