23:19 , 2 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մամուլը մեկ անգամ չէ, որ տեղեկացնում է Էնրիկե Իգլեսիասի և Աննա Կուրնիկովայի կա՛մ հարսանիքի, կա՛մ բաժանման մասին, սակայն ամեն անգամ այդ տեղեկատվությունը լրագրողների հնարածն է դուրս գալիս: Զույգը միասին է արդեն 12 տարի, ընդ որում հարսանիքի մասին առայժմ ոչ մի նորության չկա: Բաժանվել նրանք նույնպես չեն պատրաստվում, համենայնդեպս՝ չէին պատրաստվում մինչև վերջին ժամանակներս:
Եթե հավատանք մամուլին, թենիսիստուհու և երգչի հարաբերություններն ավելի լարված են դառնում այն պատճառով, որ Կուրնիկովան որոշակիություն է ցանկանում, իսկ Իգլեսիասը չի շտապում ամուսնության առաջարկ անել նույնիսկ այսքան տարի միասին լինելուց հետո:
Հայտնի զույգին մոտ գտնվող աղբյուրը Page Six-ի լրագրողին պատմել է, որ Աննան արդեն հոգնել է սպասելուց, նա արդեն պատրաստ է հեռանալ Իգլեսիասից: Նախկինում այդ հարցը բազմիցս բարձրացվել է, սակայն ամեն անգամ նրանց հաջողվել է խուսափել դրանից:
Մայիսին լուրեր էին պտտվում, թե 38-ամյա Իգլեսիասն ու 32-ամյա Կուրնիկովան գաղտնի ամուսնացել են կամ էլ պատրաստվում են ամուսնանալ, սակայն աստղերի ներկայացուցիչները շտապել էին հերքել այդ լուրերը՝ հայտնելով, որ այդպիսի ծրագրեր մոտ ապագայում չկան:
Ինչևէ, բաժանման մասին լուրերը կարծես թե սխալ են, քանի որ նախօրեին Էնրիկեին և Աննային լուսանկարել են Մայամիի ափերին՝ զբոսանավի վրա: Այնպես որ, հուսանք՝ անանուն աղբյուրներից ստացված լուրերը հերթական անգամ չեն հաստատվի: 




