23:03 , 2 հոկտեմբեր, 2013
Yerevannews.am-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին վերականգնվել է վնասվածքից հետո: Նա այսօր մարզվել է ընդհանուր խմբում: Նշենք, որ «Դինամո»-ն պատրաստվում է Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրի ԲԿՄԱ-ի դեմ խաղին: Հիշեցնենք, որ Բերեզովսկին վնասվածք էր ստացել Մունդիալ-2014-ի ընտրական փուլի Չեխիայի դեմ հանդիպման ժամանակ: