Սիրիան բանակցություններ չի վարի արտաքին միջամտությանը հավանություն տվող ընդդիմության հետ


22:56 , 2 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սիրիան բանակցություններ չի վարի օտարերկրյա միջամտությանը հավանություն տվող ընդդիմության հետ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Սիրիայի տեղեկատվության նախարար Օմար Ազ-Զուաբիի խոսքերը:

Ըստ նախարարի՝ նման գործողությունների կոչ անող բոլոր կողմերն ահաբեկիչներ են, իսկ ահաբեկիչների հետ Դամասկոսը մտադիր չէ բանակցություններ վարել: