Անահիտ Ավանեսյանը, ըստ նախանական արդյունքների, չի ընտրվել ՔՊԿ վարչության կազմում


13:08 , 21 սեպտեմբեր, 2025

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում անցկացված վարչության ընտրությունների նախնական արդյունքներով ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի ընտրվել ՔՊ վարչության կազմում: 

Նախնական արդյունքների համաձայն, Ավանեսյանը ստացել է 404 ձայն՝ զբաղեցնելով 24-րդ հորիզոնականը: