16:35 , 20 սեպտեմբեր, 2025Մուրազի Բորիկը հարց է բարձրացրել՝ եթե Սերժ Սարգսյանը ՔՊ-ի ներսում ունի 20-25 պատգամավոր, ապա ինչպե՞ս պետք է դա հասկանալ, եթե ՔՊ-ն հռչակվում է որպես թուրք-աբրբեջանական, ինչո՞ւ է հենց հիմա հասունացել պահը՝ Նիկոլին հեռացնելու, հնարավոր չէ՞ր նրան հեռացնել նախքան Արցախը որպես դրբեջանի մաս ճանաչելը՝ հաշվի առնելով փաստը, որ 2021-ից ի վեր ՔՊ-ի կազմը չի փոխվել:
Նախ հարց է առաջանում՝ որտեղի՞ց է Բորիկը վերցրել այդ թվերը, ենթադրե՞լ է, թե «վոինն» է հուշել: Ակնհայտ է, որ Բորիկն ինչ-որ թիվ է «կրակել»՝ ՔՊ-ի գործած հանցանքների պատասխանատվությունը Սարգսյանի վրա դնելու համար՝ մի բան, որի ամենագլխավոր ջատագովը «վոինն» է, որ նման մանիպուլյացիների օգնությամբ ջանում է «ջրի երեսին մնալ»: Մինչ օրս որևէ հրապարակային ապացույց չի ներկայացվել, որ ՔՊ խմբակցության կոնկրետ պատգամավորներ ենթարկվում են Սերժ Սարգսյանի քաղաքական ղեկավարությանը։ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններում այն մասին, որ աշխատանքները մեկնարկված են, խոսքը վերաբերում է ընդդիմադիր քաղաքական գործընթացներին, ոչ թե իշխող խմբակցության ներսում ունեցած վերահսկողությանը։ ՔՊ-ում վերահսկիչը մեկն է՝ Նիկոլը:
Ինչ վերաբերում է հարցադրմանը՝ ինչո՞ւ հենց հիմա, այլ ոչ թե Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց առաջ, ապա նկատենք, որ նման պրիմիտիվ բովանդակության հարց կարող է հնչեցնել միայն քաղաքագիտությունից բոբիկ մեկը: Բորիկը չի հասկանում, որ քաղաքական խնդիրները բարի կամքի շրջանակներում չեն լուծվում. քաղաքական ռիսկերը, ներքին ու արտաքին հաշվարկները և մի շարք այլ գործոններն են, որ թելադրում են իրենցը: Հետևաբար՝ ճիշտ պահի ընտրությունը կարող է բացատրվել ընթացիկ քաղաքական կոնյունկտուրայով, այլ ոչ թե դավադիր պայմանավորվածություններով։ Այն, ինչ որ անհնար էր երեկ, հնարավոր է այսօր, իսկ թե վաղն ինչ կլինի, շատ քչերը կարող են հստակորեն կանխատեսել. քաղաքականության մեջ ամենաէական գործոնը ժամանակի գործոնն է, հետևաբար՝ եթե կա ռեալ հնարավորություն, ապա չարժե այն ձեռքից բաց փողնել՝անկախ նրանից, թե դրան ինչպես են վերաբերվում որոշ «վոիններ»: