Ժողովորդի քվեն ստանալուց հետո ՔՊ-ն հանրաքվեով ՀՀ նոր Սահմանադրության ընդունման գործընթաց կսկսի


12:52 , 20 սեպտեմբեր, 2025

24news.am-ը գրում է.

Ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո նախաձեռնելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունման գործընթաց։ Այս մասին գրված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հռչակագրի մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, հաղորդելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հռչակագրի բովանդակությունը, նշել ենք, որ  «Քաղաքացիական պայմանագիրը» հռչակում է Հայաստանի չորրորդ հանրապետությունը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք։