12:12 , 20 սեպտեմբեր, 2025Tert.am-ը գրում է.
Մենք պետք է շարունակենք սահմանազատման գործընթացը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճշգրիտ այնպես, ինչպես նշված է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված և վավերացված առաջին երկկողմ միջազգային փաստաթուղթն է։ Այս մասին Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բազմիցս եմ ասել, որ մեր օկուպացված տարածքների խնդրի լուծումը, ինչպես պատկերացրել, այնպես էլ պատկերացնում ենք այս պրոցեսի շրջանակում, այն սկզբունքների շրջանակում, որը հիշատակեցի և որոնց մասին ասել եմ: Անվտանգությունը նաև տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների բացումն է, ապաշրջափակումը և «Թրամփի ուղի. հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը մեզ հնարավորություն է տալու ինտեգրվել աշխարհին, երկաթուղային կապ ունենալ Հայաստանի տարբեր հատվածների, բայց և Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Կենտրոնական Ասիայի հետ և դառնալ խաղաղության խաչմերուկ»,-նշել է Փաշինյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: