Ալիևը լավ չի անում, որ միջանցք է ասում, բայց մենք ստորագրված թուղթ ունենք․ Արարատ Միրզոյան


13:52 , 20 սեպտեմբեր, 2025

Ալիևը լավ չի անում, որ միջանցք է ասում, բայց մենք ստորագրված թուղթ ունենք։ Այս մասին ՔՊ 7-րդ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ադրբեջանական կողմի հետ մեր ընդհանուր պատկերացումները արտահայտված են վաշինգտոնյան հռչակագրում, որտեղ գրված է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու 2 երկրների տարածքային ամբողջականության, ինքիշխանության, իրավազորության ներքո, անխոչընդոտ փոխադարձ առավելություններով»։

Լրագրողի դիտարկմանը, թե ինչու անխոչընդոտ բառը չօգտագործվեց Հայաստանի համար, Միրզոյանը պատասխանեց․

«Տասնյակ միջազգային փաստաթղթեր կան, որտեղ այդ «անխոչընդոտ»-ի վերաբերյալ Հայաստանն ունի պարտավորություններ, ընդ որում ոչ միայն Ադրբեջանի նկատմամբ։ Մենք պայմանավորվել ենք նրա շուրջ, ինչ գրված է, բանավոր մեկնաբանությունները էական չեն։ Նայեք նրան, ինչ որ գրված է։ Դրա տակ կա Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ նախագահների ստորագրություննները»,-եզրափակեց ԱԳ նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում