Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համերգն անցել է մթության մեջ․ «Արամ Խաչատրյան» համերգասրահում 2 ժամ լույս չկար (Video)
10:10 , 20 սեպտեմբեր, 2025
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համերգն է, ֆիլհարմոնիկում լույս չկա։ Ահազանգում են համերգին մասնակից քաղաքացիները։ Այս կապակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից հայտնում են․ «Չնայած այն փաստին, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում լույս չկար գրեթե 2 ժամ, այդուհանդերձ աշխարհահռչակ ջութկահարի մասնակցությամբ համերգը կայացավ լեփլեցուն դահլիճում»։
Տեսանյութը՝ BlogNews.am-ի տելեգրամյան ալիքում: