Սրբուհի Գալյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հարցեր


21:57 , 19 սեպտեմբեր, 2025
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:
Նախարարը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել ՀՀ-ում իր պաշտոնավարման ընթացքում արդյունավետ գործընկերության համար, որի շնորհիվ հնարավոր է եղել արդարադատության ոլորտում գործուն արդյունքների հասնել։
Դեսպան Մեհդի Սոբհանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Արդարադատության նախարարությունն ու դեսպանությունը կարողացել են արդյունավետ համագործակցել իրավական օգնության տարբեր ուղղություններով: