ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Բաքու


21:42 , 19 սեպտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է․

ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը վայրկյաններ առաջ ժամանել է Բաքու։

Սիմոնյանը Բաքու է մեկնել Gulfstream G450 ինքնաթիռով, որը նախատեսված է մինչև 16 ուղևորի համար։ FlyOne ընկերությանը պատկանող օդանավը վայրէջք  է կատարել Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում։ Թռիչքը տեւել է 50 րոպե։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Սիմոնյանը երեք օր` սեպտեմբերի 19-ից 21-ը կգտնվի Բաքվում։