ՔՊ-ական Ստեփանյան Լիլոն փորձել է խեղաթյուրել ընդդիմության պայքարի տրամաբանությունը
16:22 , 19 սեպտեմբեր, 2025
ՔՊ-ականն Ստեփանյան Լիլոն հարց է բարձրացրել՝ ուղղված ընդդիմությանը՝ եթե 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ահավոր քննադատությունների էին ենթարկում իշխանություններին, սպառնում քառատել ու արտաքսել և այլն, ապա ինչո՞ւ են նույն ընդդիմաիդրներն այսօր պատրաստ՝ հրկիզվելու Ազատութան հրապարակում նույն նոյմբերի 9-ի համար: Միաժամանակ Լիլոն օգոստսի 8-ի փաստաթուղթը հռչակել է՝ պատմական հնարավորություն:
Լիլոն, փատորեն, փորձել է ընդդիմության վարքը ներկայացնել որպես անհետևողական և շահադիտական: Մինչդեռ ընդդիմության քննադատությունը 2020-ին պայմանավորված էր ոչ թե պատերազմը կանգնեցնելու փաստի հետ, այլ այն պայմանների բնույթով, որոնցով այն դադարեցվեց. կար հնարավորոթյուն՝ ավելի լավ պայմաններով պատերազմը կանգնեցնելու, բայց Նիկոլը դա չէր արել, որպեսզի, ինչպես ինքն է վերջերս խոստովանել, Հայաստանը կտրի Ռուաստանից: Երկրորդ՝ ընդդիմադիր դաշտի այսօրվա դիրքորոշումը ոչ թե նոյեմբերի 9-ի փառաբանում է, այլ անցյալի ու ներկայի միջև տարված համեմատական զուգահեռներից ծնունդ առած ճիչ. ռթե չկա Արցախը, եթե Հայաստանը տվել է ամեն ինչ, ապա ո՞րն է իմաստը՝ թուրքերին ոչնչի դիմաց ճանապարհ տալու ու Սյունիքը ոտքի կոխան դարձնելու՝ հաշվի առնելով լրջագույն ռիսկերը:
Ինչ վերաբերում է օգոստոսի 8-ի փաստաթղթին ու դրա վերաբերյալ Լիլոյի հնչեցրած գնահատականին, ապա այն առավել քան անիրական է. առանց հակամարտության հիմնախնդիրների համապարփակ և արդարացի լուծման ցանկացած փաստաթուղթ կարող է լինել ոչ թե պատմական հնարավորություն, այլ առավելագույնը ժամանակավոր զինադադար, որը հղի է ապագա էսկալացիաների վտանգով։ Այնպես որ՝ ՔՊ-ականի արտահայտությունը պետք է ընկալել որպես ընդամենն իշխանական ցինիկ քարոզչության մաս, որը նպատակ ունի՝ լեգիտիմացնելու մի բան, որի մանրամասները և հնարավոր հետևանքները մինչև վերջ պարզ չեն և ոչ մեկի համար։