Ես շարունակում եմ կանգնած լինել հայ ժողովրդի կողքին, մինչ մենք աշխատում ենք երկարատև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ․ ԱՄՆ սենատոր Գարի Փիթերս


00:03 , 19 սեպտեմբեր, 2025

Երկու տարի առաջ ես այցելեցի Հայաստան, այն բանից հետո, երբ Ադրբեջանն անարդարացիորեն հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա և տեղահանեց ավելի քան 100,000 էթնիկ հայերի, այս մասին գրել է ԱՄՆ սենատոր Գարի Փիթերսը՝ Միչիգանից։

«Այսօր ես շարունակում եմ կանգնած լինել հայ ժողովրդի կողքին, մինչ մենք աշխատում ենք երկարատև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ, որը կվերականգնի պատճառված վնասը և կպաշտպանի Հայաստանի ինքնիշխանությունը»,-գրել է նա։