21:03 , 2 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում խոլերայի լարված համաճարակային իրավիճակով պայմանավորված ` ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ պետական սահմանի Մեղրու և «Զվարթնոց» օդանավակայանի անցման կետերում ձեռնարկվում են կանխարգելիչ, և սահմանափակող բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանրապետության տարածք խոլերա հիվանդության ներբերումը և հետագա տարածումը կանխարգելելու նպատակով: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:
Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Իրանի 10 նահանգում արձանագրվել է խոլերայի 179 դեպք, որից 5-ը` մահվան ելքով։ Հիվանդությունն Իրանի Իսլամական Հանրապետություն է ներբերվել Աֆղանստանի և Պակիստանի տարբեր վայրերից։ Հիվանդացածներից 149-ն Աֆղանստանի քաղաքացիներ են:
ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցման և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սանիտարական կարանտինային կետերի կողմից ՀՀ տարածք խոլերայի ներբերման կանխարգելման միջոցառումների ուժեղացման մասին ՀՀ առողջապահության նախարարի հրամանն ուղարկվել է շահագրգիռ բոլոր կազմակերպություններին: Հրամանով հաստատված հուշաթերթը բազմացվել և տրամադրվել է սանիտարական կարանտինային կետերին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ