ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Ուկրաինայի հակամարտության մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդել է BBC News-ն։


22:49 , 18 սեպտեմբեր, 2025

Թաիլանդում Ռուսաստանի դեսպանությունը հետաքննում է Բանգկոկում Ռուսաստանի քաղաքացու անհետացման դեպքը և կապի մեջ է նրա ընտանիքի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի դիվանագիտական առաքելության հյուպատոսական բաժնի ղեկավար Իլյա Իլյինը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին Բանգկոկում Ռուսաստանի 34-ամյա քաղաքացի Էրիկա Վլադիկոյի անհետացման մասին։ Նա անհետացել է սեպտեմբերի 13-ի գիշերը Սուխումվիտ ճանապարհի 11-րդ նրբանցքի մոտ, որտեղ տաքսիով գնացել էր տարածքի գիշերային ակումբ։