Արևմուտքը ցանկանում է օկուպացնել Ուկրաինայի մի մասը. Լավրով


17:19 , 18 սեպտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է․

Արևմուտքը չի պատրաստվում փոխել Վլադիմիր Զելենսկու ռեժիմը, ցանկանում է օկուպացնել Ուկրաինայի մի մասը, որը կարգավորումից հետո վերահսկվելու է Կիևի կողմից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Ուկրաինայի այն մասը, որը մնում է գործող ռեժիմի վերահսկողության տակ, և նրանք չունեն այն փոխելու մտադրություն, նրանք ցանկանում են օկուպացնել այն և շարունակել աջակցել այս նացիստական կազմակերպությանը, որն այժմ ղեկավարում է Զելենսկին»,-ասել է Լավրովը: