20:36 , 2 հոկտեմբեր, 2013
Shamshyan.com-ը գրում է.
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 1-ին, Երևանի Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչՄանվել Մուրադյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների դատաբժշկական, որպեսզի պարզվի, արդյոք վարորդն ու ուղևորները սթափ են եղել, թե՝ ոչ: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած անձիք ցանկացել են այցելել Նուբարաշենի խճուղու վրա գտնվող գերեզմանատուն՝ իրենց ազգականի գերեզման, ու բեռնախցիկում էլ օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել էր ծաղիկներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ