Լուլուն Սյունիքը հռչակել է ադրբեջանցիների բնօրրան


12:29 , 18 սեպտեմբեր, 2025
Փորձելով հետ չմնալ ժամանակակից տենդենցներից՝ դեմքի կնճիռներին փուլ առ փուլ հրաժեշտ տվող Լուլուն հերթական սկանդալային հայտարարությունն է արել. նիկոլապատկան ԶԼՄ-ներից մեկում կիսահռետորական հարց է բարձրացրել՝ եթե Ադրբեջանի կնիքի վրա լիներ Խուստուփը, ՀՀ քաղաքացին կկարողանա՞ր հարաբերությունները կարգավորել: Նա սա ասել է՝ անդրադառնալով ընդդիմախոսների նկատառմանը, որ պետական կնիքի վրայից հանելով Արարատ լեռան պատկերը՝ ՀՀ իշխանությունները ուզում են մոռացության մատնել պատմությունը: «Պետական սիմվոլիկան պետք է համապատասխանի պետական շահին»,-«փիլիսոփայել է» սեքսուալ կոմպրոմատների տակ ճռռացող ու դրանց ուժով Նիկոլին սպասրակող ՔՊ-ականը:

Խուստուփի մասին Լուլուի հայտարարությունը նշանակում է մեկ բան՝ ինչպես հայերն իրավունք ունեն՝ իրենց բնօրրանում գտնվող ու դրա խորհրդանիշ հանդիսացող Արարատը համարել իրենց ազգային սիմվոլը, այնպես էլ Ստալինի շնորհիվ անուն ու ինքնութուն ձեռք բերած մերձկասպյան մուսուլմանները կարող են հավակնել Խուստուփին: Ասել կուզի՝ Լուլուն Սյունիքը հռչակել է՝ ադրբեջանական պատմական տարածք՝ զուգահեռներ անցկացնելով ասենք Սուրմալուի գավառի հետ,որի տարածքում է Արարատը:

Ինչ վերաբերում է պետական սիմվոլիկայի ու շահերի միջև գոյություն ունեցող կապին, ապա ակնհայտորեն Լուլուն այն սուբյեկտը չէ, որ կարող է պատկերացնել, թե ինչ է ասել պետական շահ կամ որն է դա. լուլուների փոխարեն այդ հարցը որոշում է Նիկոլը, Նիկոլի փոխարեն էլ՝ Էրդողանն ու Իլհամը: