Փյունիկ- Արարատ՝ 1:1. Մարտական ոչ-ոքի՝ առաջին խաղում


20:23 , 2 հոկտեմբեր, 2013

Փյունիկ-Արարատ՝ 1:1. Մարտական ոչ-ոքի` առաջին խաղումArmsport.am-ը գրում է.

Վերջ: Մրցավարն ազդարարում է հանդիպման ավարտը:

90+3. Սահակյանը փոխարինում է Ռկիչին:

90+1. Պապիկյանը դեղին քարտ է ստանում Բալաբեկյանի նկատմամբ կանոները խախտելու պատճառով:

90. Հիմանական ժամանակին ավելացվում է 3 րոպե:

88. Ռակիչը կարող էր խաղավերջում առաջ մղել իր թիմին, սակայն նպաստավոր դիրքից կատարած նրա հարվածը ետ մղեց դարպասապահ Մանուկյանը:

85. Գոռ Մալաքյանի փոխարեն դաշտ է դուրս գալիս Դավիթ Զաքարյանը:

81.Տանտերերի կազմում դեղինա քարտ է ստանում Գոռ Մալաքյանը:

74.ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: Նորայր Գրիգորյան:1-1: Խառնաշփոթ իրավիճակում արարատցիները մի քանի անգամ հարվածեցին դարպասին, ապա նոր Գրիգորյանին հաջողվեց գնդակն ուղարկել դարպասը: 

70. Վնասվածք ստացած Գագիկ Պողոսյանին փոխարինում է Յուսպաշյանը:

67. Գագիկ Պողոսյանի հետ պայքարում կոպիտ սահանկում կատարեց Արամ Բարեղամյանը և արժանացավ դեղին քարտի:

65. Արսեն Բալաբեկյանը չի կարողանում օգտագործել ռեալ գոլային հնարավորությունը:

64. Արամ Բարեղամյանի փոխարեն դաշտ է դուրս գալիս Դավիթ Գրիգորյանը:

59. Աջ եզրից դարպասապահի հետ մեն-մենակ դուրս եկավ Վիուլեն Այվազյանը, բայց շեղ հարվածեց: 

57. Մրցավարի որոշումը բողոքարկելու համար դեղին քարտ ստացավ Միլոշ Ստամենկովիչը:

57. Անմիջապես հետևում է «Արաարտի» պատասխան վտանգավոր գրոհը: Տուգանային հրապարակում առաջացած խաղռնաշփոթ իրավիճուկում հետևեց հարված դարպասին, որն, ըստ հյուերի ֆուտբոլիստների դիպավ «Փյունկի» պաշտպանի ձեռքին, բայց մրցավարը խախտում չնկատեց: 

56. Նռանյանի փոխարեն դաշտ դուրս եկավ Արսեն Բալաբեկյանը:

55. ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: Աղվան Պապիկյան: 1-0: Կամո Հովհաննիսյանն աջ եզրից հիանալի անցում կատարեց, որի ընթացքում հաղթահարեց մոտ 80 մետր տարածք, այնուհետև փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, որտեղ հսկողությունից դուրս մնացած Պապիկյանը դիմահար հարվածով գրավեց դարպասը:

49. Գագիկ Պողոսյանը կոպիտ խաղաց Մարտիրոսյանի հետ պայքարում, բայց մրցավարը նրան դեղին քարտ ցույց չտվեց, որը կարող էր վերածվել կարմիրի:

46. Երկրորդ խաղակեսը մեկնարկեց:

Ընդմիջմանը փոփոխություն է կատարվել «Փյունիկի» կազմում: Վիուլեն ԱՅվազյանը փոխարնել է Աշոտ Սարդարյանին:

Մրցավարն ազդարարում է առաջին կեսի ավարտը:

45. Հյուրեի ձեռնարկած հակագրոհը կանոների խախտմամբ կասեցրեց Գագիկ Պողոսյանը, և դրա համար դեղին քարտ ստացավ:

41. Խորեն Վերանյանը հեռվից հարվածեց, բայց գնդակը շեղ ընթացավ:

32. Մանոյանի ներխուժեց տուգանային հրապարակ փոխանցում կատարեց կենտրոն, որտեղից դեպտի կենտրոն կատարած նրա փոխանցումը փորձեց եզրափակել Կամո Հովհաննիսյանը, սակայն վերջինիս հարված թույլ ստացվեց և պաշտպանները կարողացան գնդակը դուրս հանել տուգանային հրապարակից:

29. Տակտիկական պայքար է ծավալվել խաղադաշտում: Գոլային պահեր չեն ստեղծվում:

20. Վերջին րոպեներին խաղը հավասարվել է և գնդակը հիմանականում խաղարկվում է դաշտի կենտրոնում:

15. Աշոտ Սարդարյանի ձախ եզրից կատարած սուր փոխանցումը չկարողացան եզրափակել փյունկցիների հարձակվողները:

8. «Փյունիկը» խաղասկզբում տիրել է տարածքային առավելությանը:

4. «Արարատի» ֆուտբոլիստները գրավեցին տանտերերի դարպասը, սակայն մրցավարը մինչ այդ ազդարարել էր խաղից դուրս վիճակ:

1. Մրցավարն ազդարարում է խաղի մեկնարկը:

Երևան, Ֆուտբոլի ակադեմիա
Հայաստանի գավաթ, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

 

N

ՓՅՈՒՆԻԿ

 

ԱՐԱՐԱՏ

12

Գոռ ՄԱՆՈւԿՅԱՆ

22

Ստեփան ՂԱԶԱՐՅԱՆ

5

Կամո ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

19

Վաչագան ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

3

Վարազդատ ՀԱՐՈՅԱՆ

2

Վահե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

19

Վասպուրակ ՄԻՆԱՍՅԱՆ

3

Միլոշ ՍՏԱՄԵՆԿՈՎԻՉ

2

Արման ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

9

Գեւորգ ՆՌԱՆՅԱՆ

17

Աղվան ՊԱՊԻԿՅԱՆ

5

Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ

33

Տարոն ՈՍԿԱՆՅԱՆ

20

Դարկո ԲՈՆԴԻՉ

11

Դավիթ ՄԱՆՈՅԱՆ

4

Արմեն ԴՈւՐՈւՆՑ

8

Գագիկ ՊՈՂՈՍՅԱՆ

14

Արամ ԲԱՐԵՂԱՄՅԱՆ

23

Աշոտ ՍԱՐԴԱՐՅԱՆ

17

Խորեն ՎԵՐԱՆՅԱՆ

9

Գոռ ՄԱԼԱՔՅԱՆ

7

Ալեքսանդր ՌԱԿԻՉ

N

Պահեստայիններ

N

Պահեստայիններ

1

Ալբերտ ՕՀԱՆՅԱՆ

12

Գրիգոր ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

4

Գրիգոր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

15

Դավիթ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

21

Դավիթ ԶԱՔԱՐՅԱՆ

12

Արմեն ԹԱՀՄԱԶՅԱՆ

18

Վարդան ԲԱԿԱԼՅԱՆ

8

Դավիթ Ժ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

22

Վիուլեն ԱՅՎԱԶՅԱՆ

21

Ավետիք ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

15

Արթուր ՅՈՒՍՊԱՇՅԱՆ

11

Արսեն ԲԱԼԱԲԵԿՅԱՆ

20

Նարեկ ԱՍԼԱՆՅԱՆ

18

Մհեր ՍԱՀԱԿՅԱՆ

 

Գլմարզիչ

 

Գլմարզիչ

 

Ռաֆայել ՆԱԶԱՐՅԱՆ

 

Աբրահամ ԽԱՇՄԱՆՅԱՆ