Իսպանիան կարող է հրաժարվել ԱԱ-2026-ից, եթե Իսրայելի հավաքականին թույլատրվի մասնակցել


23:34 , 17 սեպտեմբեր, 2025

Իսպանիան կարող է հրաժարվել ֆուտբոլի Աշխարհի 2026թ․ առաջնությունից, եթե Իսրայելի հավաքականին թույլատրվի մասնակցել մրցաշարին, հայտնում է ArmSport.am-ը՝ հղում անելով Cope-ին։ 

Իսպանիայի Կոնգրեսի սոցիալիստական խմբակցության ներկայացուցիչ Պաչի Լոպեսը կոչ է արել բոլոր սպորտային կազմակերպություններին բացառել Իսրայելի ներկայացուցիչներին միջազգային մրցաշարերից՝ Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի պատճառով։

Ավելի վաղ Իսպանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ և կրթության ու սպորտի նախարար Պիլար Ալեգրիան հայտարարել էր, որ իսրայելական թիմերը չպետք է մասնակցեն միջազգային մրցաշարերին։ Երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը նույնպես աջակցել է Իսրայելի որակազրկմանը։

Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի չեմպիոն է դարձել 2010 թվականին։