Բյուջեից տասնյակ միլիոններ է գնում երգչուհու ծառայությունների դիմաց մինչդեռ հրատապ ծախսելու շատ տեղեր կան


19:44 , 2 հոկտեմբեր, 2013

Ես ոչինչ չունեմ Նունե Եսայանի դեմ, բայց որպես երգչուհի նրան երբեք չեմ հավանել ու երբեք նրա համերգներին չէի գնա, առավել ևս անընդունելի է, երբ Հանրապետության հրապարակում ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ նա մենահամերգ է տալիս, որին ներկա էր երկրի բարձրագույն ղեկավարությունը: Սա իհարկե ճաշակի հարց է, բայց երբ պետական բյուջեից տասնյակ միլիոններ է գնում երգչուհու ծառայությունների դիմաց, ապա ասյտեղ արդեն որպես քաղաացի բողոքելու իրավունք ունեմ, քանզի այդ միլիոնները հարկատուներիս հաշվին է հավաքվել և վստահ եմ նաև, որ կառավարությունում էլ շատ մարդիկ դեմ են եղել այդ հատկացմանը:Փողի հրատապ ծախսելու շատ տեղեր կան, հատկապես սահմանամերձ շրջաններում, ի դեպ, 50 մլն դրամի մեկ բազմաբնակարան շենք կարելի էր սարքել, իսկ երգիչ-երգչուհիները ռեստորաններում երգելով էլ են լավ փող աշխատում: