Սիրիայի և Իսրայելի ներկայացուցիչները կհանդիպեն Բաքվում․ ԶԼՄ


10:26 , 17 սեպտեմբեր, 2025

Բաքվում տեղի է ունենալու Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչների հանդիպումը: Ինչպես փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցներ։

Ամերիկյան Axios լրատվական կայքը հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն փորձում է սեպտեմբերի վերջին Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաայի հետ հանդիպում կազմակերպել:

Sky News Arabia-ի թղթակցի փոխանցմամբ՝ Սիրիայի և Իսրայելի միջև անվտանգության հարցերով հանդիպումը նախատեսված է հաջորդ հինգշաբթի Բաքվում։

Այնուամենայնիվ, The Times of Israel-ը հաղորդում է, որ հանդիպումը տեղի կունենա Բաքվում ուրբաթ օրը։