Կոտայքի մարզում 35-ամյա վարորդը «Nissan»-ով բախվել է խոշոր եղջերավոր անասունի. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի


19:52 , 16 սեպտեմբեր, 2025

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Կ․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհին հայտնված կովի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։


Բախման հետևանքով կովը չի սատկել և կենդանի է մնացել։
Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է կովի սեփականատիրոջ ինքնությունը։