18:26 , 16 սեպտեմբեր, 2025Armenpress.am-ը գրում է․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպական երկրներին կոչ է արել դադարեցնել Ռուսաստանից նավթ գնելը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Մեծ Բրիտանիա մեկնելուց առաջ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանը։
«Եվրոպան պետք է դադարեցնի Ռուսաստանից նավթ գնելը, դա պարզ է», - ասել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ՝ «Ռոյթերզ»-ը, հղում անելով ԱՄՆ վարչակազմի անանուն պաշտոնյայի, հայտնել էր, որ ԱՄՆ առաջնորդը սեպտեմբերի 4-ին եվրոպացի առաջնորդների հետ զրույցի ժամանակ պահանջել է դադարեցնել ռուսական ծագում ունեցող նավթի գնումը։