Երևանում 8-րդ անգամ անցկացվել է Պարալիմպիկ սպարտակիադա


19:16 , 2 հոկտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Երևանի մանկական զբոսայգում տեղի է ունեցել Պարալիմպիկ սպարտակիադայի ամփոփիչ միջոցառումը։ Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունն արդեն ավանդական դարձած մարզական միջոցառումն իրականացրել են Պարալիմպիկ կոմիտեի հետ համատեղ։

Մրցումներն անցկացվում են շախմատ, բասկետբոլ, սեղանի թենիս, բազկամարտ մարզաձևերից։

Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանի խոսքով՝ Պարալիմպիկ սպարտակիադան քաղաքապետարանի ծրագրային միջոցառումներից է, որի նպատակը սպորտի միջոցով ևս հաշմանդամների՝ հասարակությանն ինտեգրվելուն աջակցելն է: Վերջինիս խոսքով՝ հոկտեմբերին հաշմանդամների մասնակցությամբ ևս մեկ մարզական միջոցառում է ծրագրված։

Միջոցառման ավարտին մասնակիցները պարգևատրվել են հուշամեդալներով և դիպլոմներով։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն: