Լրագրողի նկատմամբ քաղաքապետարանի պաշտոնյայի կողմից բռնnւթյուն կիրառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, քաղաքապետարանը դեռ չի արձագանքում


12:32 , 16 սեպտեմբեր, 2025

Լրագրողի նկատմամբ քաղաքապետարանի պաշտոնյայի կողմից բռնություն կիրառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից:

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով (Ֆիզիկական ներգործությունը): Կատարվում է նախաքննություն։ Սպառնալիքների թեմայով այս պահի դրությամբ հաղորդում չի ստացվել»,- ասացին ՔԿ-ից։

Tert.am-ը Երևանի քաղաքապետարանից փորձեց ճշտել, Կարապետյանի հազանգի վերաբերյալ ինչ քայլեր են ձեռնարկել:

«Կճշտենք, կհասկանանք, այս պահին ավելացնելու այլ բան չունեմ»,- Tert.am-ին փոխանցեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Հիշեցնենք, որ երեկ լրագրող, Երևանի նախկին քաղաքապետ հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ  Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի ծառայության պետի ժ/պ Ավետիք Բաբայանն իր ֆեյսբույքան գրառման համար նախ սպառնացել է իրեն, հայհոյել, ապա դիմակավորված ծեծի է ենթարկել: