23:58 , 15 սեպտեմբեր, 2025Մոտ 316 հարավկորեացի վերադարձել է Կորեայի Հանրապետություն՝ ԱՄՆ ներգաղթային իշխանությունների կողմից Ջորջիա նահանգի Բրայան շրջանում գտնվող էլեկտրական ավտոմեքենաների մարտկոցների գործարանում կատարված խուզարկությունից հետո մեկ շաբաթ տևած կալանքից հետո: Դրա մասին հայտնել է Yonhap լրատվական գործակալությունը:
Սեուլի կառավարությունն ուշադիր ուսումնասիրում է՝արդյոք մարդու իրավունքների խախտումնե՞ր են տեղի ունեցել խուզարկության և աշխատողների ձերբակալման ընթացքում, ըստ DW-ի՝ հայտնել են Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնգի գրասենյակիցը:
Մի շարք ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ կալանավայրը գերբնակեցված էր, պայմանները՝ ոչ սանիտարական և դաժան:
Աշխատողները գանգատվել են նեղվածքից, բորբոսնած ներքնակներից, ցածր ջերմաստիճանից և հիգիենայի պարագաների սահմանափակ հասանելիությունից: Նրանցից ոմանք հայտնել են, որ ձերբակալության ժամանակ շղթայված են եղել: Մի շարք հարավկորեացիներ ուշադրություն են հրավիրել ներգաղթային աշխատակիցների կոպիտ վերաբերմունքի վրա: