18:37 , 2 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ստորագրել է մինչև 18 հազար դատապարտյալի համաներելու հրամանագիր: Այս մասին հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովին:
«Նախագահն այսօր ստորագրել է համաներման մասին հրամանագիր, որն այս պահին ուղարկվել է համապատասխան կառույցներին, և այդ կառույցները պարտավոր են անհապաղ կատարել տվյալ գործողությունը»,- հայտարարել է Բարնովը:
Նրա խոսքերով՝ այդ կառույցների աշխատանքից է կախված տասնյակ հազար մարդկանց ապագան: