12:56 , 15 սեպտեմբեր, 2025Armenpress.am-ը գրում է.
Տվյալներ են ձեռք բերվել շինարարական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերության պատասխանատու անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու վերաբերյալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 50 մլն ՀՀ դրամը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1229639