Ադրբեջանում 15-ամյա աղջկան ցանկացել են ամուսնացնել 35-ամյա տղամարդու հետ


16:13 , 13 սեպտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանում  կանխվել է 15-ամյա աղջկա ամուսնությունը 1990 թվականին ծնված անձի հետ։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ոստիկանության բաժնում քրեական գործ է հարուցվել անօրինական ամուսնության կազմակերպմանը մասնակից անձանց նկատմամբ՝ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: